Մամուլ

Քննարկվել են YouTube-ի մոնետիզացիայի ակտիվացման և Google-ի հետ համագործակցության հնարավորությունները

Քննարկվել են YouTube-ի մոնետիզացիայի ակտիվացման և Google-ի հետ համագործակցության հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը «Google» ընկերության հետ համագործակցությունը զարգացնելու նպատակով ընդունել է Հայաստանում առաջին անգամ աշխատանքային այցով գտնվող «Google» ընկերության պատվիրակությանը:

Նախարարը, անդրադառնալով ԲՏԱ նախարարության գործունեության շրջանակներին, ընկերությանը ներկայացրել է ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթությունները, համագործակցության ակնկալվող ոլորտները, մասնավորապես, արհեստական բանականության և ամպային լուծումների ոլորտում, որոնք  կխրախուսեն Հայաստանում տեխնոլոգիաների զարգացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Google» ընկերության հետ համագործակցությունն առավել գործուն մակարդակի հասցնելու հնարավորություններն, անդրադարձ է եղել նաև Հայաստանում «YouTube»-ի դրամայնացման ակտիվացման խնդրին, ինչպես նաև «Google» քարտեզների ճշգրտման հարցերին:

mkhitar hayrapetyan bt

««Google»-ի տարբեր ծառայություններ հասանելի են մեր երկրում, սակայն  մենք տեսնում ենք ավելի մեծ ներուժ երկկողմ հարաբերությունները զարգացնելու առումով՝ ամպային ծառայություններից մինչև արհեստական բանականության կիրառումը տարբեր ոլորտներում»-ընդգծել է նախարարը:

Ընկերության ներկայացուցիչները, անդրադառնալով համագործակցության նախադրյալներին և հնարավորություններին, ներկայացրել են իրենց առաջարկությունները՝ մշակույթի պահպանումից մինչև տեխնոլոգիական ոլորտ՝ առանձնահատուկ կարևորելով Հայաստանում մարդկային ռեսուրսի դերն ու նշանակությունը:

Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել ձեռք բերված պայմանավորվածություններն ապագայում կյանքի կոչելու, երկկողմ համագործակցությունն ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ:

«Լիահույս եմ, որ բաց երկխոսության միջոցով հնարավոր է հասնել արդյունավետ, հասցեական և թիրախային համագործակցության»,-նշել է նախարար Հայրապետյանը:

Կիսվել