Մամուլ

Մահացած 27-ամյա Էդգար Նազարյանն ամուսնացած էր, ունի փոքր աղջիկ

Մահացած 27-ամյա Էդգար Նազարյանն ամուսնացած էր, ունի փոքր աղջիկ

Սեպտեմբերի 17-ին, Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրի վերջնամասում ճանապարհ կառուցելու նպատակով իրականաված պայթյունի հետևանքով մահացած 27-ամյա Էդգար Նազարյանը սահմանամերձ Կոթի գյուղի բնակիչ էր։

Էդգար Նազարյանն ամուսնացած էր, ունի փոքր աղջիկ։ Էդգարի հուղարկավորությունը տեղի կունենա սահմանամերձ Կոթիում։

Նշենք, որ «Նոր տեղ շին» ՍՊԸ-ն ճանապարհ կառուցելու նպատակով պայթյուն է իրականացրել, որի հետևանքով պայթյունի վայրից մոտ 250-300 մետր հեռավորության վրա քարի բեկորը շպրտվել ու հարվածել է նշված ընկերության աշխատակից՝ Տավուշի մարզի բնակիչ, 27-ամյա Էդգար Ն․-ի գլխին, ով տեղում մահացել է։

Կիսվել