Հայաստանը մեծ պատվով ներկայացնելու եմ ես․ տրանսգենդերը մասնակցելու է գեղեցկության մրցույթին
Հայաստանը մեծ պատվով ներկայացնելու եմ ես․ տրանսգենդերը մասնակցելու է գեղեցկության մրցույթին
Տրանսգենդեր Դիանա Ղզրոյանը հայտարարություն է տարածել և նշել, որ 2024 թվականի դեկտեմբերին, Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում Հայաստանը ներկայացնելու է գեղեցկության մրցույթին։
Bavnews.am-ը ներկայացնում է այն ստորև․
«Ողջույն իմ սիրելի հետևորդներ, ընկերներ և հարազատներ, ցանկանում եմ ձեզ հետ կիսվել շատ ուրախ նորությամբ, որը անակնկալ կլինի բոլորիդ համար։
Իմ կյանքում տեղի է ունեցել մի շատ մեծ իրադարձություն, որը կարելի է ասել եղել է իմ կյանքի մեծ երազանքներից մեկը։ Առաջին անգամ Հայաստանը մասնակցելու է Miss Star International գեղեցկության մրցույթին, որը տեղի է ունենալու 2024 թվականի դեկտեմբերին, Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում, և մեր երկիրը մեծ պատվով ներկայացնելու եմ ես:
Անչափ ուրախ եմ և հպարտ որ ստանձնել եմ այս պարտականությունը: Քանի որ սա ոչ միայն մրցույթ է` այլ նաև հնարավորություն այդպիսի լայն հարթակից բարձրացնելու իմ ձայնը ընդդեմ խտրականության և անհավասարության։
Ինձ անհրաժեշտ է ձեր աջակցությունը որպեսզի վստահ ներկայանամ մրցույթում։ Շարունակեք հետևել իմ էջին որպեսզի բաց չթողնեք կարևոր նորությունները»։
Նշենք, որ Դիանա Ղզրոյանը 2018 թվականին անձագիր էր ստացել։