Ոնց կարելի ա էսքան էգոիստ լինել, որ երեխուդ էմոցիաները օգտագործես, որ վյու հավաքես. Արուս Տիգրանյան
Ոնց կարելի ա էսքան էգոիստ լինել, որ երեխուդ էմոցիաները օգտագործես, որ վյու հավաքես. Արուս Տիգրանյան
Լրագրող, դերասանուհի Արուս Տիգրանյանը սթորի է հրապարակել իր էջում, որում անդրադարձել է բլոգերի գործունեությանը։ Bavnews.am-ը հրապարակում է կից նյութը․
«Արդեն 684.000 վյու ունի ու շատ բան չի փոխի իմ շեյր անելը, դրա համար որոշեցի անեմ, բայց չեմ կարող չխոսամ էս մասին:
Իմ ուղեղում չի տեղավորվում` ոնց կարելի ա քո սեփական երեխուն հերիք չի չօգնել, չապրումակցել, չաջակցել, երբ ինքը վատ ա, լացում ա, ամոթ ա զգում, մի հատ էլ ավելի շատ ստորացնել, ցավացնել ու էս սաղ նկարահանել ու հրապարակել, որ սաղ աշխարհը տեսնի:
Ոնց կարելի ա էսքան նյութապաշտ լինել ու երեխու ինքնագնահատականը, «լավ երեխա» լինելը հարցականի տակ դնել ինչ-որ հեռախոսի համար:
Ոնց կարելի ա էսքան էգոիստ լինել, որ երեխուդ դժվար էմոցիաները օգտագործես, որ վյու հավաքես:
Չեմ կարողանում անտարբեր մնամ, երբ էս դարում, երբ տարրական էմոցիոնալ գրագիտությունը հասանելի ա ամեն տեղ, սաղ յութուբը էդ ա, բայց մարդիկ դեռ սենց սադիստաբար են վարվում սեփական երեխեքի հետ»: