Հայրապետ Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունը
Տեղի է ունեցել կապիտան Հայրապետ Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունը
Սեպտեմբերի 9-ին վերջին հրաժեշտն են տվել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանին։
Հայրապետ Ստեփանյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին ցավակցելու էին եկել ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, նախարարի տեղակալները, ծառայության պետերը, ծառայակից գործընկերները, ՆԳ նախարարության ենթակա ծառայությունների աշխատակիցներ։
Կապիտան Հայրապետ Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է «Սխրագործության համար» մեդալով։
Հայրապետ Ստեփանյանի անունը հավերժ կմնա ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված մեր մյուս գործընկերների անունների կողքին։