Մամուլ

Ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց

Shamshyan.com-ը գրում է․ Սեպտեմբերի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:10-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 39-ամյա Լևոն Մուրադյանի վարած «Mercedes» մակնիշի և Վրաստանի Հանրապետության քաղաքացի 54-ամյա Ռաֆաել Բաղդասարովի վարած վրացական համարանիշներով «Ford» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լ. Մուրադյանը, նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 33-ամյա Արմինե Գ.-ն, 13-ամյա Մուրադ Մ.-ն և 11-ամյա Սրբուհի Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածնեըն ընտանիքի անդամներ են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել