Շողակաթի այգում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Շողակաթի այգում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Շողակաթ» հեռուստաընկերության հարևանությամբ գտնվող այգում տղամարդու դի կա։
Ոստիկաններն ու պարեկները նշված այգում՝ ծառից կախված, հայտնաբերել են Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Անդրանիկ Ս.-ի դին։
Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։