Մամուլ

Ոսկեպարցիներին պատկանող 7 կով պայթել է սահմանային ականապատ տարածքում

Ոսկեպարցիներին պատկանող 7 կով պայթել է սահմանային ականապատ տարածքում

Օգոստոսի 31-ի երեկոյան Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի բնակիչներին պատկանող 7 կով պայթել է սահմանային ականապատ տարածքում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, News.am-ին հայտնեց գյուղի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը։

«Ականապատ այդ տարածքը մեր տիրապետության տակ է գտնվում։ Այդտեղ սահմանազատում չի արվել»,–ասաց վարչական ղեկավարը՝ նշելով, որ 7 կովերը 3 տարբեր բնակիչների էին պատկանում։ 

Կիսվել