Նոր կառուցվող էլիտար շենքում 28-ամյա աշխատակիցը բարձրությունից վայր է ընկել և տեղում մահացել
Shamshyan.com-ը հայտնում է․ Այսօր՝ օգոստոսի 26-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել էլիտար շենքեր կառուցող շինհրապարակում։
Զովունի գյուղի 6-րդ փողոցում կառուցվող էլիտար շենքերից մեկի մոտ տղամարդու դի կա։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սանթուր Դուրգարյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, նշված շենքի շինհրապարակում աշխատանքներ կատարող Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Սարմեն Հ․-ն պատի վրա ամրացված ինքնաշեն կռանից՝ բարձրությունից վայր է ընկել և տեղում մահացել։
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։