Մամուլ

Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված վիրավորը մահացավ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են «Mercedes G55» և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն  ու օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Սերոժ Ավագյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Կոտայքի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է  քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և մահացածի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել