Աշխարհ

Իսրայելում արտակարգ դրություն է հայտարարվել

Իսրայելում արտակարգ դրություն է հայտարարվել

Իսրայելի պաշտպանության նախարար Իոավ Գալանտը հայտարարել է երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին, հայտնում է իսրայելական Ynet News պորտալը: «Հատուկ դրությունը» հայտարարվել է 48 ժամով:

Պատճառը Լիբանանի տարածքում «Հեզբոլլահ» շարժման թիրախներին կանխարգելիչ հարվածներն են:

Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Գալանտի հետ խորհդակցություն է անցկացնում:

Times of Israel թերթը ևս հայտնել է անվտանգության հարցերով կառավարության նիստի մասին:

ՑԱՀԱԼ-ի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ երկրի ռազմաօդային ուժերը գրոհել են Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման օբյեկտները՝ իսրայելական տարածքի վրա հրթրռային հարձակման նախապատրաստման հետ կապված:

Օգոստոսի 25-ի առավոտյան հաղորդվել էր Իսրայելի դեմ շարժման կողմից հզոր հարձակման մասին:

Կիսվել