Աշխարհ

Օրենքով գողին մահացած են գտել

Օրենքով գողին մահացած են գտել

Օրենքով գող Ռաջիկ Նիժնևարտովսկուն մահացած են գտել Մոսկվայի մարզում։ Նա, իբր, ինքնասպան է եղել տեղի պաշտոնյաների հետ կոնֆլիկտից հետո։

Bavnews.am-ին հասած տեղեկություններով՝ դին հայտնաբերվել է այսօր երեկոյան Լենինի քաղաքային շրջանի Դրուժբա հանգստյան գյուղում։ Ասում են, որ մահից առաջ նա վիճաբանել է տեղի հանցագործների հետ։ Այսօր Ռաժիդին Միհրալիևը ընկերների հետ շփվում էր, հետո հանկարծ մտավ այլ սենյակ, իսկ հետո լսվեց կրակոցի ձայնը։

Նշվում է, որ տղամարդը գրություն չի թողել:

rajid
Կիսվել