Մամուլ

Տղայիս հոսպիտալից միանգամից տարել դիրքեր, սրանք արժանի չեն, որ մեր երեխաները գնան, ծառայեն․ զինվորի ծնող

Oragir.News-ը զինվորի ծնողից ահազանգ է ստացել, ով նշում է, որ իր տղային առողջական լուրջ խնդիրներով հոսպիտալից դուրս են գրել և միանգամից տարել դիրքեր, ինչն անթույլատրելի է։

«Երեխաս 7 ամսվա ծառայող է։ Ուչեբկան անցել է Սովետաշենի չաստում, հետո երբ պետք է տեղափոխեին Գորիս, երեխաս վատ էր, ջերմում էր։ Չաստում ոչ ոք ուշադիր չի եղել։ Տարա Մուրացանի հոսպիտալ ու պարզվեց, որ երեխաս երկկողմանի թոքաբորբ ունի։ Երկու ամիս շարունակ երեխաս գտնվում էր հոսպիտալում։ Թոքաբորբը բուժեցին, հետո պարզվեց, որ փայծաղն էլ է մեծացած նորմայից։ Երիկամն էլ էր մեծացած, սրտի առիթմիա ուներ։

Մուրացան

Մինչև բանակ գնալը՝ իրեն թուղթ էին տվել, որպեսզի սիրտը հետազոտեն։ Այդպես էլ չհետազոտեցին ու տարան բանակ։ Ես բժշկուհուն ասում եմ, որ երեխաս սրտի հետ կապված խնդիր ունի, ասում է՝ Դուք մեզ թոքաբորբով եք դիմել, մենք բուժել ենք։

Իրինա Իվանովնան էր բժշկուհին։ Անտանելի վհուկի մեկն է։ Իրանց համար էդ խեղճ երեխեքը ոնց որ մրջյուն լինեն։ Առաջ ուրախանում էինք, որ մեր երեխեքը ծառայում էին, հիմա՝ զզվում եմ»,- ասաց նա։

Ծնողի խոսքով՝ իր տղան նաև նյարդային համակարգի խնդիր՝ ձեռքերի դող է ունեցել․

«Երեխաս այդ էպիկրիզով նույնիսկ զենք չի կարող բռնել։ Երեխաս հետո 10 օրով եկավ մայրական խնամք ստանալու, չնայած որ թոքաբորբով հիվանդներին 15 օր է հասնում։ Հետ գնաց հոսպիտալ ու նորից սկսեց ջերմել։ Ասում եմ՝ երեխաս ջերմում է, բուժեք, էլի տարեք։ Ես հետ չեմ կանգնում ծառայությունից։

Գնացի հոսպիտալ, մոտեցա քույրերին, խնդրեցի, որ այդ բժշկին կանչեն, որ ես տեսնեմ՝ ջերմությունով երեխայիս ո՞նց է տեղափոխում չաստ։ Բժշկուհին ասում է՝ ես իրեն չեմ ուզում տեսնել, թող գնա հարցերը պետին տա։ Ես գնացի մոտը ու իրեն հարցրի՝ ո՞նց ես երեխային դուրս գրում։ Ասում է՝ դա նորմալ է։ Երկար չենք կարող այստեղ պահել»։

Ծնողը մեզ հետ զրույցում նաև հայտնեց, որ իրեն խոստացել են երեխային հսկողության տակ 15 օր պահել Սիսիանի հոսպիտալում։

«15 օրը ո՞րն է։ Մի գիշեր է այնտեղ մնում, առավոտյան տանում են չաստ։ Ոչ մի հսկողություն չի եղել այնտեղ։ Այնքան հիասթափված եմ։ Սրանք արժանի չեն, որ մեր երեխաները գնան, ծառայեն։ 18 տարի պահեմ, մեծացնեմ դուք սե՞նց անեք իմ երեխուն»,-եզրափակեց զինվորի ծնողը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել