Աշխարհ

Ալեն Դելոնի ընտանիքը հրաժարվել է կտակի համաձայն էֆթանազիայի ենթարկել դերասանի սիրելի շանը

Ալեն Դելոնի ընտանիքը հրաժարվել է կտակի համաձայն էֆթանազիայի ենթարկել դերասանի սիրելի շանը

Ալեն Դելոնի՝ Լուբո անունով բելգիական Մալինուա շունը էվթանազիայի չեն ենթարկի, չնայած այն բանին, որ Դելոնն ակնկալում էր դա անել, -հայտնում է Բրիջիդ Բարդոյի հիմնադրամը՝ վկայակոչելով դերասանի հարազատներին։

«Շունն ունի իր տունն ու ընտանիքը, դերասանի հարազատները մեզ հետ զրույցում հաստատեցին, որ հոգ կտանեն նրա մասին։ Լյուբոն, իհարկե, չի ենթարկվի էֆթանազիայի»,- ասել է հիմնադրամը X-ում:

alen delon lubo

2018 թվականին Paris Match-ին տված հարցազրույցում Ալեն Դելոնն ասել է, որ իր վերջին շունը՝ Լուբոյին, կարող են էվթանազիայի ենթարկել, եթե դերասանը մահանա նրանից առաջ՝ նրանց միասին թաղելու համար։ Ալեն Դելոնի խոսքով՝ ինքը չէր ցանկանա, որ իր շունը տանջվի ու կարոտի իրեն իր գերեզմանի մոտ։

Դերասանը շանը վերաբերվել է «երեխայի պես» և ասել, որ ինքը երազում է շանը նմանվելու մասին։

Կիսվել