Աշխարհ

Լիբանանն ամբողջությամբ հոսանքազրկվել է

Լիբանանն ամբողջությամբ հոսանքազրկվել է

Լիբանանի ողջ տարածքն այս պահին հոսանքազրկված է։ Այս մասին հայտնում է տեղական Électricité du Liban էներգետիկ ընկերությունը։

Նախկինում Հասան Դիա Ռաջա Ալ-Ալիի կառավարությանն առընթեր էներգետիկայի և ջրային ռեսուրսների նախարարի նախկին խորհրդականը հայտնել էր` Լիբանանում բոլոր էլեկտրակայանների շահագործման հնարավոր դադարեցման մասին։ Դա պայմանավորված է երկրում վառելիքի պաշարների պակասով։

«Électricité du Liban-ը օգոստոսի 17-ին հայտնել է, որ Ազ-Զահրանի գործարանի վերջին արտադրական խումբը, որը մնացել է ցանցում, ամբողջովին ձախողվել է պաշարների սպառման պատճառով, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի ամբողջական անջատմանը ողջ Լիբանանում», – ասվում է ընկերության հայտարարության մեջ:

libanan 2

Էներգամատակարարման խնդիրը Լիբանանի բնակչության համար սուր է 90-ականներից։ Մինչև 2019 թվականը, երբ պետությունը հարվածեց ծանր տնտեսական ճգնաժամին, էլեկտրաէներգիան մատակարարվում էր օրական 12-18 ժամ։ Այնուամենայնիվ, հետո ժամանակը կրճատվեց մինչև 2-8 ժամ:

Երբ պաշարները մաքսիմալ սպառվում են, ամբողջ երկիրը երկար շաբաթների ընթացքում մթության մեջ է հայտնվում: Տեղի բնակիչները անհարմարություններին դիմակայում են դիզելային էլեկտրագեներատորների օգնությամբ։

Կիսվել