Սեպտեմբերի 1-ն տաքսու վարորդները կլցվեն հրապարակներն այդ ժամանակ կառավարությունը կիմանա միտինգն ինչ է
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում և տաքսու վարորդներից հարցրել, թե ինչպե՞ս են վերաբերում նրան, որ պետք է ՀԴՄ-ներ տրամադրեն ուղևորներին։ Տաքսու վարորդներից մեկն ասաց, որ ուրիշ աշխատանք կգտնի․
«Չենք աշխատի էլ»։
Մեկ այլ վարորդ էլ պատասխանելով հարցին ասաց, որ, եթե կառավարությունն այդպես է պահանջում ապա իրենք դա կանեն։
Տաքսու վարորդներից մեկն էլ դժգոհեց ՀԴՄ-ի որոշումից․
«ՀԴՄ սիստեմով չի աշխատի, եթե պատկան մարմինները լսում են, ապա թող գան, նստեն մեքենայի ղեկին ու տաքսի վարեն ու աշխատեն։ Թող գա սեպտեմբերի 1-ն այդ ժամանակ տաքսու վարորդները կլցվեն հրապարակներն այդ ժամանակ կառավարությունը կիմանա միտինգն ինչ է»։