Ինչ է կատարվում Սարյանի «Հայփոստ»-ի շենքում
Oragir.news-ը գրում է․ Երևանի Սարյան փողոցում գործող «Հայփոստ»-ի շենքի սմարթֆոնների մի շարք խանութների սեփականատերեր այսօր՝ օգոստոսի 16-ին, բողոքի ակցիա են իրականացում շենքի ներսում։
Պարզվում է, որ կառավարությունը «Հայփոստ»-ի հետ եկել է համաձայնության առ այն, որ շենքը օտարվի 50 հարկանի բիզնես շենք ներբեռնելու նպատակով։ Շենքի ներսում գործող խանութների սեփականատերերին էլ տարածքը ազատելու համար ժամանակ են տվել մինչև օգոստոսի 19։
Նրանք փայտի կտորով փակել են դուռը և արգելափակել մուտքը դեպի սրահ։ Սեփականատերերը հստակ պահանջում են, որ կա՛մ իրենց տան տարածք աշխատելու համար, կամ փոխհատուցում ոտքի կանգնելու համար։
«Մենք կառավարությունից ունենք կոնկրետ պահանջ։ Առաջինը այն է, որ Նիկոլ Փաշինյանը օլիգարխների շահերը դնի մի կողմ և պաշտպանի նաև մանր ու միջին բիզնեսի շահերը։ Ստեղ մարդիկ օրվա հացի խնդիր ունեն։
Հիմա մենք պահանջում ենք, որ կա՛մ մեզ տան տարածք, որ մենք աշխատենք, կա՛մ տան փոխհատուցում մինչև մենք կարողանանք ոտքի կանգնել»,-ասաց աշխատակիցներից Գրիգոր Առաքելյանը։