«Վիրահատության ընթացքում քույրս գիտակցության է եղել, ամեն ինչ լսել է»․ մանրամասներ
Iravaban.net-ը գրում է․ Գոհարի քույրը՝ Կարինեն, օգոստոսի 9-ի առավոտյան տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ինչպես հաճախ լինում է շաքարային դիաբետ ունեցող ծննդկանների մոտ, Կարինեի դեպքում ևս գերջրություն է նկատվել։
Քույրը նշում է, որ ԲԿ տեղափոխվելուց հետո արված հետազոտությունների արդյունքները, ըստ դինամիկայի, դրական չեն եղել։
Կեսարյան հատում այդպես էլ չի արվել։ Գոհարը նշում է, որ քույրն այդ 2 օրերին իրեն վատ է զգացել։ Մորը պտղի մահվան մասին հայտնել են երեկոյան սքրինինգի ժամանակ։
Սկզբում զանգել է ամուսնուն, հետո քրոջը՝ Գոհարին։ Կարինեն վախեցել է անգամ մահացած պտղին հեռացնելու համար նախատեսված վիրահատությունը նշված ԲԿ-ում անցկացնելուց։
Մանրամասները՝ տեսանյութում։