Օդի ջերմաստիճանը էականորեն կնվազի
Հանրապետության տարածքում` օգոստոսի 16-ին, 18-ին և 20-ին կեսօրից հետո, 17-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 19-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում օգոստոսի 16-18-ին, 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 16-ի ցերեկը, 17-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝ օգոստոսի 16-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 16-18-ին, 20-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 17-21մ/վ արագությամբ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +28+30։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +20+25,
Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +20+22,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +25+27,
Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +17+21,
Լոռի՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +20+24,
Տավուշ՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +20+25,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +20+23,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +25+29,
Արարատ՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +30+32,
Արմավիր՝ գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +30+32,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +19+21,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +30+32,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +24+27,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +17+20: