Մամուլ

Հերացի թունելում բախվել են «BMW X6»-ն ու «Opel Zafira»-ն

Shamshyan.com-ը հայտնում է․ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում՝ օգոստոսի 11-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Ժամը 21:00-ի սահմաններում Հերացի թունելում բախվել են 30-ամյա Դավիթ Բաբայանի վարած «BMW X6» մակնիշի և 27-ամյա Նարեկ Հակոբյանի վարած «Opel Zafira » մակնիշի ավտոմեքենաները:  

Ըստ նախնական տեղեկություններրի՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել ՊԾ Երևան  քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

bmw x6 avtovtar

Ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել