Չեն բացառում, որ Սևանում վենդետա կլինի
Չեն բացառում, որ Սևանում վենդետա կլինի
Սեւանի ավագանու անդամ Արսեն Աֆիյանի սպանության դեպքը, որը ցնցել էր Սևանը եւ ողջ երկիրը, դեռ քննարկվում է Գեղարքունիքում: Քրեական գործով անցնող գլխավոր մեղադրյալներից երկուսը կալանքի տակ են եւ գտնվում են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։
Կալանավորվածներից մեկը քրեական հեղինակություն Արա Բանդուրյանի եղբոր որդին է՝ Լևոն Բանդուրյանը։
«Հրապարակ»-ին իրավապահ համակարգից ասացին՝ չեն բացառում, որ վենդետա կլինի, հաշվի առնելով, որ խոսքը գնում է քրեական աշխարհում հայտնի Բանդուրյանների մասին։ Իրավապահները այս հանգամանքը հաշվի են առնում, ավելին՝ ուժեղացված ծառայություն են իրականացնում սպանվողի եւ սպանողի մերձավորների շրջանում։