Մամուլ

Երևանի կենտրոնում մեքենա է հրդեհվել․ ու՞մ է պատկանել այն

Shamshyan.com-ը հայտնում է․ Այսօր՝ օգոստոսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սայաթ Նովա պողոտայի թիվ 15 հասցեի մոտ ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ռուդոլֆ Մ.-ին պատկանող «Lexus» մակնիշի ավտոմեքենայում:

lexus meqena hrdeh

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:  

lexus hrdehner

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Ա. Սաֆարյանն ու Լ. Սադաֆյանը:

Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Կիսվել