Մամուլ

Երևանում` 29-ամյա Հռիփսիմե Ա․-ն և տաքսու վարորդ 54-ամյա Սարգիս Ս․-ն դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին են զանգահարել «Աստղիկ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ Բաբաջանյան փողոցի 105 հասցեում նախկին ընկերոջ կողմից դանակով հարվածներ ստանալու հետևանքով «մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի, իսկ այդ քաղաքացուն օգնելու ժամանակ վնասվածք ստանալու հետևանքով «աջ ձեռքի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի տղամարդ։

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ դանակահարված քաղաքացին Երևանի բնակիչ 29-ամյա Հռիփսիմե Ա․-ն է, իսկ նրան օգնելու ժամանակ վնասվածք ստացածը Երևանի բնակիչ 58-ամյա Արմեն Մ․-ն։  

Րոպեներ անց կրկին զանգահարել են «Աստղիկ» բժշկական կենտոնից և հայտնել, որ նշված հասցեի մոտից ծեծկռտուքի հետևանքով շտապօգնության 76 խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել ոմն Սարգիսի։

Ոստիկանները պարզել են, որ Արմեն Մ․-ի աջ ձեռքին և Հռիփսիմե Ա․-ի պարանոցի և որովայնի հատվածներին դանակով բազմաթիվ անգամ հարվածել է Երևանի բնակիչ 54-ամյա Սարգիս Ս․-ն, ով նույն օրը սպանության փորձ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին:

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք Սարգիս Ս․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կիսվել