Մամուլ

Գեղարքունիքում կախված վիճակում հայտնաբերված տղան ամուսնացած էր, ունի 1 երեխա

Գեղարքունիքի մարզում երեկ` օգոստոսի 1-ին ինքնասպան եղած տղամարդը 35 տարեկան էր, ապրում էր Կարճաղբյուր գյուղում։

Կարճաղբյուրի բնակիչներից մեկն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ տղամարդը ծնողներից առանձին էր ապրում, և որ նրան կախված վիճակում հայտնաբերել են իր տան տանիքում։

«Թևոսը ամուսնացած էր, ունի մեկ երեխա՝ 13 տարեկան աղջիկ։ Ծնողների ու իրենց տները հարևանությամբ էին գտնվում։ Այդ օրը նրան դրսում չեն տեսել, փոքր եղբայրը գնացել է տուն, ձայն է տվել, որ արձագանքող չի եղել, բարձրացել է տանիք ու կախված վիճակում է հայտնաբերել եղբորը»,- ասաց մեր զրուցակիցը։

vardenis inqnaspanutyun

Գյուղացիների խոսքով՝ տղան առողջական խնդիր է ունեցել, բայց երբևէ չեն մտածել, որ նման քայլի կդիմեր։

«Նախկինում երբեք նման փորձեր չի արել, որ ասենք՝ սպասելի էր։ Բոլորիս համար կատարվածը անսպասելի ու դաժան է․․․»։

Կիսվել