Աշխարհ

Թուրքիայում արգելափակվել է Instagram-ը

Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի խորհուրդը (BTK) հայտնել է  օգոստոսի 2-ից ի վեր երկրում «Instagram» սոցհարթակի մուտքն արգելափակելու մասին:

Համապատասխան որոշումը կայացվել է օգոստոսի 1-ին և հրապարակվել «BTK»-ի կայքում:

Որոշման պատճառների մասին դեռևս որևէ բացատրություն չի տարածվել, սակայն թուրքական մեդիայում նշվում է, որ այն կարող է պայմանավորված լինել Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման քաղաքական թևի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության հետ:

Բացի այդ, Հանիեի սպանությունից և արգելափակման որոշման կայացումից հետո «Instagram»-ին դատապարտել էր նաև Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը: Ալթունի խոսքով, սոցհարթակն առանց որևէ հիմք ներկայացնելու արգելել է հրապարակումները, որոնք կապված են եղել Հանիեի հետ: 

Կիսվել