Մամուլ

Երկրաշարժ Թուրքիայի արևելքում

Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Մալաթիայի նահանգում երկրաշարժ է գրանցվել:

Ինչպես հայտնում է Թուրքիայի կառավարությանը կից «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD), ցնցման ուժգնությունը էպիկենտրոն Յեշիլյուրթ շրջանում կազմել է 4.4 բալ:

Երկրաշարժի վերաբերյալ սոցցանցյան գրառում է կատարել Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան՝ նշելով, որ տեղի ունեցածի մասին հայտնի դառնալուց հետո մեկնարկել են դաշտային ուսումնասիրման աշխատանքներ:

«Այս պահին բացասական իրավիճակ առկա չէ: Հետևում ենք զարգացումներին»,-եզրափակել է նա: 

Կիսվել