Աշխարհ

ԱՄՆ-ը դադարեցնում է օգնությունը Վրաստանին. Բլինքեն

ԱՄՆ-ը դադարեցնում է օգնությունը Վրաստանին. Բլինքեն

Ամերիկայի Միացյալ Նահանգները դադարեցնում է օգնությունը Վրաստանին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման պատճառով։ ԱՄՆ-ն գտնում է, որ Թբիլիսիի գործողությունները անհամատեղելի են ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությանը։

Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Նշենք, որ մայիսին Բլինքենը հայտարարել էր, որ կվերանայվեն Վրաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները և վիզային սահմանափակումներ մտցնելու անհրաժեշտությունը:

Կիսվել