Օգտակար

3 հիվանդություն, որոնք կարելի է տեսնել աչքերի մեջ

Աչքերը հոգու հայելին են եւ ոչ միայն: Նրանք իրականում մեր առողջություն պատուհանն են: Ներկայացնում ենք մի քանի հիվանդություն, որոնք կարելի է ախտորոշել ակնահատակի քննությամբ:

Դիաբետ. Այն կարող է առաջացնել կտրուկ փոփոխություններ տեսողության մեջ՝  անհնարին դարձնելով մոտիկից տեսնելը:  Անհագ ծարավի եւ հաճախամիզության հետ մեկտեղ տեսողական խնդիրները կարող են վկայել դիաբետի մասին:

Զարկերակային բարձր ճնշում․ Ակնաբույժները  երբեմն ախտորոշում են հիպերտոնիան ցանցաթաղանթի արյունատար անոթների լեցունությամբ: 

Աուտոիմուն հիվանդություններ․ Շեգրենի համախտանիշով հիվանդները երբեմն տառապում են չոր աչքերի ախտանիշով, քանի որ աուտոիմուն պրոցեսները ախտահարում են արցունքային ծորանները: Ցրված սկլերոզը, ռեւմատոիդ արթրիտը կարող են բերել տեսողական նյարդի բորբոքման: Երբեմն ցրված սկլերոզի առաջին ախտանիշը մշուշոտ տեսողությունն է կամ կուրությունը:

Կիսվել