Մեկ քաղցր կոնֆետը կարող է կանխել ամուսինների միջև վեճը
Մեկ քաղցր կոնֆետը կարող է կանխել կանանց եւ ամուսինների միջեւ խոշոր վեճերը: Համենայն դեպս, այսպես են համարում ամերիկացի գիտնականները: Հնարավոր է այն բանի պատճառով, որ արյան մեջ շաքարի ցածր մակարդակը ամուսիններին դյուրագրգիռ է դարձնում, ենթադրում են հետազոտողները:
«Գլյուկոզան մարդկանց անհրաժեշտ է ինքնատիրապետման համար»,- ասում է Օհայոյի համալսարանի հոգեբան, ԱՄՆ Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված զեկույցի առաջատար հեղինակ Բրեդ Բուշմանը, հաղորդում է Fox News-ը:
Գիտնականները 3 շաբաթվա ընթացքում հետեւել են 107 ամուսնացած զույգի: Ամեն երեկո չափել են նրանց արյան մեջ գլյուկոզայի մակարդակը եւ խնդրել են քորոց խրել տիկնիկի մեջ, որը իրենից ներկայացնում էր ամուսնուն՝ այդպիսով չափելով ագրեսիան:
Գիտնականները հայտնաբերել են, որ ինչքան ավելի քիչ է եղել շաքարի մակարդակը արյան մեջ, այնքան ավելի շատ քորոց է խրված եղել տիկնիկի մարմնի մեջ: