ԱշխարհՏեսանյութ

Իսրայելը հարված է հասցրել Բեյրութին (Տեսանյութ)

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի տարբեր օբյեկտներին՝ ի պատասխան Լիբանանի տարածքից հրթիռակոծության, որի հետևանքով Իսրայելում զոհվել է 12 մարդ, հիմնականում՝ երեխաներ և դեռահասներ, որոնք գտնվում էին ֆուտբոլի դաշտում:

Զոհերի և ավերածությունների մասին ստույգ տվյալներ չկան։ Լիբանանի հարավում ավտոմեքենայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է 2, 3-ը վիրավորվել են։

Իսրայելական բանակը հայտարարել է, որ հուլիսի 27-ին գրավված Գոլանի բարձունքների վրա հարձակումն իրականացվել է լիբանանյան շիական «Հեզբոլլահի» կողմից, սակայն Հեզբոլլահը հերքել է այդ մեղադրանքները, ըստ Reuters-ի՝ Լիբանանի կառավարությունը խնդրել է ԱՄՆ-ին միջամտել և կոչ անել Իսրայելին զսպվածություն ցուցաբերել։

Իր հերթին, Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտնել է, որ երկրի ռազմական կաբինետը հուլիսի 28-ին լիազորել է վարչապետ Բենիամին Նեթանյահուին և պաշտպանության նախարար Յոավ Գալանտին որոշել «Հեզբոլլահի» դեմ պատասխան հարվածների «ձևն ու ժամկետը»:

Կիսվել