Մահացել է տիրամիսուի ստեղծողը
Մահացել է տիրամիսուի ստեղծողը: Իտալիայում 82 տարեկան հասակում երկարատև հիվանդությունից հետո մահացել է հրուշակագործ Ռոբերտո Լինգուանոտոն, որը հայտնի է որպես տիրամիսու քաղցրավենիքի դասական բաղադրատոմսի հեղինակ: Այդ մասին հայտնել է «Corriere della Sera» թերթը։
Ռոբերտո Լինգուանոտոն ստեղծել է դասական տիրամիսուի բաղադրատոմսը մասկարպոնե պանրով, երբ աշխատում էր Տրեվիզոյի Alle Beccherie ռեստորանում: Դա տեղի է ունեցել 1960-ականներին։
Ինչպես ինքը հրուշակագործն է ասել, աղանդերը պատրաստվել է սխալի շնորհիվ՝ վանիլային պաղպաղակ պատրաստելիս ամանի մեջ պատահաբար ձու և շաքար է ավելացրել։ Այսպիսով, նա աղանդերը փոխարինել է դեղնուցից, շաքարավազից և գինուց պատրաստված զաբագլիոնով, ինչպես նախկինում արել էին ռեստորանում, պարզաբանում է թերթը։
«Մենք նրան հիշում ենք սիրով և այն քնքշությամբ, որը միշտ բնորոշել է նրա ապրելակերպը։ Առանց նրա գյուտի, տիրամիսուի սիրահարների այս համաշխարհային շարժումը գոյություն չէր ունենա»,- Corriere della Sera թերթին ասել է Ֆրանչեսկո Ռեդին։