Ձմերուկն իջեցնում է արյան ճնշումը
Ձմերուկը գեր մարդկանց մոտ իջեցնում է արյան ճնշումը եւ քչացնում սրտային նոպայի առաջացման վտանգը: Այն զգալիորեն իջեցնում է հավելյալ քաշով մարդկանց ճնշումը, նույնիսկ երբ նրանք ենթարկվում են ցրտի ազդեցությանը, հայտնաբերել են հետազոտողները:
Շատերը սրտային նոպայից մահանում են ցրտի պայմաններում, քանի որ ցրտից առաջացած սթրեսը բերում է ճնշման կտրուկ բարձրացման: Դրա հետեւանքով սիրտն ավելի ուժեղ է սկսում աշխատել՝ բերելով ինսուլտների եւ ինֆարկտների առաջացման վտանգի:
Hipertension ամերիկյան ամսագրում հրապարակված հետազոտությունը հայտնաբերել է, որ ձմերուկն օգտակար է սրտի համար, եւ ցրտի պայմաններում կարող է իջեցնել սրտային խնդիրների վտանգը:
«Ձմերուկի հանուկի օգտագործելուց հետո ճնշումն աորտայի եւ սրտի վրա իջնում է»,- հայտարարում է Ֆլորիդայի պետական համալսարանի պրոֆեսոր Արթուրո Ֆիգերոան:
Հետազոտությանը մասնակցել են ճարպակալումով եւ բարձր զարկերակային ճնշումով տառապող միջին տարիքի 13 տղամարդիկ եւ կանայք՝ 12 շաբաթների ընթացքում:
Մասնակիցներին խնդրել են ձեռքերը սառը ջրի մեջ ընկղմել՝ ցուրտ պայմանները կրկնօրինակելու նպատակով, իսկ հետազոտողները չափել են նրանց ճնշումը:
Այնուհետեւ ամեն օր մասնակիցների կեսը օգտագործել է ձմերուկի հանուկ՝ օրական 4 գրամ L-ցիտրուլին եւ 2 գրամ L-արգինին: Մյուս կեսը ստացել է պլացեբո, եւ 6 շաբաթ անց մասնակիցները տեղերով փոխվել են:
Պարզվել է, որ այն իջեցնում է զարկերակային ճնշումը եւ քչացնում սրտային սթրեսը՝ նույնիսկ ցրտի պայմաններում: