ՄամուլՏեսանյութ

Ինչո՞ւ ՊՆ-ն երկարաձգեց զորակոչը․ Օրենքով գողի որդին ու իրավապահ մարմինները

Ինչո՞ւ ՊՆ-ն երկարաձգեց զորակոչը․ «Օրենքով գողի» որդին ու իրավապահ մարմինները

Armlur.am-ը գրում է․ Ինչո՞ւ ՀՀ կառավարությունը երկարաձգեց 2024 թվականի ամառային զորակոչը:

Բանն այն է, որ իրավապահ համակարգը եւ այլ կառույցներ չեն կարողանում հիմնավորել անձանց առողջական խնդիրներ ունենալու կամ չունենալու հարցը, ինչի արդյունքում էլ որոշել են զորակոչը երկարաձգել:

«Օրենքով գող» Օշականցի Գևորիկի որդին՝ Սարգիս Մելիքյանը, հրաժարվում է փորձաքննության ենթարկվել: Իրավապահ մարմինները գրեթե բոլոր իրավական գործընթացներով փորձում են հասնել այն հարցին, որ «Օրենքով գողի» տղան կեղծիքների արդյունքում է ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։

Ավելին, ArmLur.am-ին հասած տեղեկություների համաձայն, «Օրենքով գող» Օշականցի Գևորիկի որդին այս պահին ազատության մեջ է, սակայն նրա` բանակից ազատման հիմքերն ստուգելու հարցում լուրջ գործընթաց է մեկնարկել:

Կիսվել