Ուելսցի թմրավաճառին ձերբակալել են, շնորհիվ նրա ընկերուհու՝ ով պարծեցել էր ինստագրամում շքեղ կյանքով
Մարկ Փրայսին, ով թմրամիջոց էր վաճառում Ուելսում, երկար ժամանակ հաջողությամբ թաքնվում էր ոստիկանությունից: Գուցե նրան չձերբակալեյին, եթե ընկերուհին չփորձեր լուսանկարներ տեղադրեր իր ինստագրամի էջում:
Նա չմերժեց ընկերուհու անդիմադրելի ցանկությունը , որպեսզի սոցիալական ցանցերում պարծենա իր շքեղ կյանքով, որը չէր համապատասխանում նրա իրական եկամուտներին:
22-ամյա Էմիլի Լոկը սուպերմարկետում աշխատում էր, որպես գանձապահ: Նա իր սոց․ կայքերում միշտ հպարտանում էր իր շքեղ կյանքով` թանկարժեք հագուստ, մեքենաներ, ճանապարհորդություններ:
Ոստիկանությանը սկսեց հետաքրքրել այս ամենը և շուտով պարզեցին, որ նրա ընկերը թմրավաճառ է։ Որտեղից սովորական աղջկան այսքան գումար, ով գանձապահ էր աշխատում, այսպիսի հաճույքներ թույլ տալ իրեն։
Արդյունքում ոստիկանությունը հաշվարկել էր, որ այդքան աշխատավարձով, նա չէր կարող իրեն թույլ տալ ապրել այդպիսի շքեղ կյանքով, իսկ Էմիլին ծախսել էր առնվազն 100 հազար դոլար: Դատավարության ընթացքում աղջիկը պնդում էր, որ իր ընկերոջ մասին ոչինչ չգիտեր և վստահ էր, որ նա աշխատում էր, որպես շինարար:
Դատավորը Էմիլին անվանեց «աներևակայելի միամիտ» և նրան դատապարտեց 15 ամսվա ազատազրկման: Իսկ դատարանը նրա ընկերոջը դատապարտեց յոթ տարվա ազատազրման:
Նյութը պատրաստեց Bavnews.am-ը