ՄամուլՏեսանյութ

Վանաձորում ԱԱԾ-ն իրականացրել են հատուկ օպերացիա․ բերման է ենթարկվել «Խիմզավոդցի կարատեիստ» Արսենը

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ հուլիսի 19-ին, ՀՀ ԱԱԾ Լոռու մարզային վարչությունում, ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորում հայտնի «Խիմզավոդցի կարատեիստ» Արսենը գտնվում է «Խիմզավոդ» թաղամասի կարատեի մարզադպրոցի մոտ և իր վրա կրում է զենք։

Տեղում ոստիկանական ուժերը մեկնում են մարզադպրոց, որտեղ՝ Վարդանանց փողոց 12/14 հասցեի մոտ նկատում են նրան, ով տեսնելով ոստիկաններին փորձում է դիմել փախուստի, սակայն ոստիկաններին հաջողվում է կանխել նրա փախուստը ու այդ ժամանակ նա սկսում է չենաթրկվել ոստիկանների օրինական պահանջին, ապա գոտկատեղից գետնին է գցում զենքի նմանվող առարկան։

Ոստիկանները, տեսնելով, որ նա շարունակում է չենթարկվել իրենց օրինական պահանջին, կիրառում են ֆիզիկական ուժ, ապա հատուկ հնարքներ և վնասազերծում են նրան, ապա ՀՀ Քր․ օր․-ի 335 հոդվածի հատկանիշներով հանցագործություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առակայությամբ նրան ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Տարոնի բաժին։

Բերման ենթարկվածը Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Արսեն Փերիխանյանն է, ում եղբորը 2023 թվականի նոյեմբերի 28-ին ավտոմատով կրակել ու սպանել էին Վանաձոր քաղաքի Տիգրանյան 1 հասցեի մոտ։ Ավտոմեքենայի և եղբոր մարմնի վրա հայտնաբերվել էր կրակոցի բազմաթիվ հետքեր։ 

Պարզվել է, որ նշված ատրճանակի փամփշտատուփում եղել է 7,65 մմ տրամաչափի 6 հատ փամփուշտներ և ատրճանակի վրա առկա է եղել գրառում։ Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

Կիսվել