Մամուլ

Կոտայքի մարզում օտարերկրացի քաղաքացին ոստիկանության բաժին և կրակոցներ արձակել․ կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 20-ին կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 01։10-ի սահմաններում շտապ օգնության ավտոմեքենայի կողմից Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 45-50 տարեկան մի տղամարդ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հրազենային վիրավորում է ստացել կրծքավանդակի աջ կեսի հատվածում։

Ֆոտլրագրողի տեղեկությոններով այդ քաղաքացին ինքնաձիգով զինված մտել է  ոստիկանության Կոտայքի բաժին, կրակոցներ արձակել ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով ոստիկանության 1 աշխատակից հրազենային վիրավորումով նույնպես տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ներխուժած և կրակոցներ արձակած տղամարդը՝ օտարերկրացի է։ 

Մանրամասները՝ քիչ ուշ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել