Մամուլ

Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մեկնել են Լոնդոն․ այնտեղ է մեկնել նաև Ալիևը

Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մեկնել են Լոնդոն․ այնտեղ է մեկնել նաև Ալիևը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հուլիսի 17-20-ն աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Թագավորություն՝ Լոնդոն, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին:

ՀՀ կառավարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ Միացյալ Թագավորությունում նախատեսված են երկկողմ հանդիպումներ մի շարք միջազգային գործընկերների հետ:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես ուղևորվել է Լոնդոն՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին:

Կիսվել