Մոսկվա-Երևան չվերթի ուղևորներն ինքնաթիռի անսարքության պատճառով երկու ժամ մնացել են ինքնաթիռում
Մոսկվա-Երևան չվերթի ուղևորներին օդանավի անսարքության պատճառով երկու ժամ պահել են ինքնաթիռում։
Ըստ SHOT-ի՝ UTair ավիաընկերության ինքնաթիռը պետք է Հայաստանի մայրաքաղաք մեկներ Վնուկովո օդանավակայանից՝ այսօր ժամը 20:50-ին։ Վայրէջքը տեղի է ունեցել ժամանակին, որից հետո ինքնաթիռը մտել է թռիչքուղի, ապա վերադարձել տերմինալ։
Ուղևորներին մոտ երկու ժամ պահել են ինքնաթիռի խցիկում։ Բորտուղեկցորդուհիները հայտնել են, որ ինքնաթիռը տեխնիկապես անսարք է եղել և մարդկանց հեռացրել են ինքնաթիռից։ Շատերն ունեն Երևանում տրանզիտ չվերթեր, որոնց ժամանակին չեն կարողանա հասնել։
Այս պահին հայտարարվել է այլ ինքնաթիռ նստելու մասին, սակայն ուղևորներից ոմանք չեն հասցրել մեկնել Երևան։ UTair ավիաընկերության ներկայացուցիչները հրաժարվել են փոխհատուցել տոմսերի արժեքը։