Սևանա լճի հանրային լողափի տարածքում կորել է 3 երեխա
Հուլիսի 7-ին, ժամը 14։30-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափի տարածքում կորել է 3 երեխա։ Այս մասին Bavnews.am-ին տեղեկացրեցին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Որոնողական աշխատանքների արդյունքում ջրափրկարարները հայտնաբերել են երեխաներին։