Սպորտ

Արման Ծառուկյանը որակազրկվել է 9 ամսով. հայտնի է պատճառը

ММА-ի հայազգի ռուսաստանցի մարտիկ Արման Ծառուկյանը ապրիլին Լաս Վեգասում կայացած UFC 300 մարտական երեկոյի շրջանակում բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ մենամարտի դուրս գալուց առաջ վիճաբանության մեջ էր մտել հանդիսատեսներից մեկի հետ։

Ծեծկռտուքի տեսանյութը հայտնվել էր համացանցում։ Ծառուկյանը որակազրկվել է մինչև 2025–ի հունվարի 12–ը։

Ծառուկյանը 27 տարեկան է, անցկացրել է 25 մենամարտ, ունի 22 հաղթանակ, 3 պարտություն

Կիսվել