Գնաց Արտիստը, գնաց՝ հավերժության մեջ փնտրելու իր հարցի պատասխանը․ Աիդա Ներսիսյան
Հաղորդավար Աիդա Ներսիսյանը իր էջում գրում է․
«Գնաց Արտիստը, գնաց՝ հավերժության մեջ փնտրելու իր այն հարցի պատասխանը, թե՝ «Ինչու՞ մարդիկ չեն տեսնում այն, ինչը արվել է իրենց համար, և տեսնում են այն, ինչը՝ չի արվել»:
Սիրելի Լալա, տեսնողը տեսնում է, չտեսնողը՝ կույր է ձևանում:
Շնորհակալություն քեզ՝ տարիներ շարունակ մեզ պարգևած ուրախության, անզուսպ ծիծաղի համար: Նույնիսկ այն ծանր ու դժվարին օրերին, երբ մոռացել էինք, թե ժպտալն ինչ է… Շնորհակալություն՝ քո պրոֆեսիոնալ, բարձր արվեստի համար:
Հոգիդ Երկնային արքայության մեջ ապրի…»։