ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը ձերբակալվեց
Նա ներգրավված է քրեական վարույթներից մեկում և մեղադրվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին նյութապես շահագրգռելու մեջ։ Նրան տարան ոստիկանության Քանաքեռ–Զեյթունի բաժին։
Վարդանյանի փաստաբան Բենիկ Գալստյանն ասաց, որ կգնան բաժին` հասկանալու, թե իրականում ինչ գործի մասին է խոսքը։
«Ամեն ինչ պարզ է, մեր ուզածով պետք է լինի ամեն ինչ։ Այս պայքարը տևելու է այնքան, մինչև հայ ժողովուրդը հաղթանակ ունենա»,– ասաց Գերասիմ Վարդանյանը։