Մամուլ

Ոստիկանները ստուգում են դեպի Երևան երթևեկող մեքենաները

Oragir.News-ի տեղեկություններով ՆԳՆ ոստիկանության պարեկային աշխատակիցներն ուժեղացված ծառայություն են իրականացնում Երևանից Ջերմուկ ընկած ավտոճանապարհին։

Ըստ լուրերի՝ ոստիկանները ստուգումներ են իրականացնում մայրաքաղաքից Ջերմուկ և հակառակ ուղղություններով ընթացող ավտոմեքենաներում։

Վարորդներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ իր մեքենան նույնպես զննել են, բայց որևէ պատճառ չեն նշել.

«Ամեն կիլոմետրի վրա զինված ոստիկաններ են կանգնած, ատոմեքենաների խցիկներն են ստուգում»։

Կիսվել