Փամփերսները հագեք, վեր ընկեք տեղներդ, խելոք փասափուսաներդ հավաքեք, դավայ էս երկրից. Մարգարիտ Եսայան
«Իրենց պուճուրիկ հրամանատարները, որոնք կատարում են Նիկոլի պուճուրիկ հրահանգները, պետք է ի վերջո, սթափվեն եւ հասկանան, որ այս երկրի քաղաքացին են իրենք:
Ժամն օրհասական է: Այն 96 ժամը, որոնց մասին Բագրատ Սրբազանը խոսեց, շատ կարեւոր է: Մենք հիմա կամ պետք է հեռացնենք սրանց, կամ իրենք թուրքերի ձեռամբ կոտորելու են ամբողջ Հայաստանն ու հայ ժողովրդին:
Երբ 96 ժամ հետո մենք կունենանք այդ հաղթանակը, ես կուզենամ, որ եւ ոստիկանները, եւ բոլորը, չամաչեն, որ իրենք ժողովրդի հետ չէին: Կամ հիմա, կամ այլեւս երբեք»,-ասաց նա: