Մամուլ

Տավուշի մարզում 28-ամյա տղամարդն անպարկեշտ առաջարկություն է արել 44-ամյա կնոջը․ մերժում ստանալով՝ հարվածել է կնոջ դեմքին

Տավուշի մարզում 28-ամյա տղամարդն անպարկեշտ առաջարկություն է արել 44-ամյա կնոջը․ մերժում ստանալով՝ հարվածել է կնոջ դեմքին

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 29-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Իջևանի բաժին են զանգահարել «Իջևան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ նույն օրը ժամը 14։00-ի սահմաններում վայր ընկնելու հետևանքով «աջ ստորին շրթունքի պատռված վերք, տոտալ այտուց, ձախ դաստակի փափուկ հյուսվածքների սալջարդ, այտուց» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Տավուշի մարզի բնակիչ 44-ամյա մի կին:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Տավուշի մարզի բնակիչ 48-ամյա Ն․ Ղ․-ն, ում հրավերով մայիսի 29-ին ժամը 14։00-ի սահմաններում  Տավուշի մարզի  բնակիչ 28-ամյա Նվեր Ա․-ն գնացել է վերջինիս տուն միասին ճաշելու և իրենց հետագա հարաբերությունները պարզաբանելու նպատակով, ապա գինի խմելուց հետո Նվեր Ա․-ն սեռական հարաբերություն ունենալու առաջարկություն է արել Ն․ Ղ․-ին, որից մերժում ստանալուց հետո մեկ անգամ ձեռքով հարվածել է Ն․ Ղ․-ի դեմքին, որից հետո ինքը ուշագնաց է եղել:

Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Իջևանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել