Մամուլ

33-ամյա Գևորգը Չերքեզյանը գազալցակայանի հարակից առևտրի կենտրոնի սեփականատերն է. նրա վիճակը ծայրահեղ ծանր է

News.am-ը գրում է․ Գազալցակայանում գիշերը տեղի ունեցած պայթյունից տուժած 33-ամյա Գևորգ Չերքեզյանը լցակայանի հարակից տարածքում գտնվող մեծածախ առևտրի կենտրոնի սեփականատերն էր. ընտանիքի հետ այդ ժամանակ առևտրի կենտրոնում էր գտնվում: Այս մասին պատմեց Գևորգի կինը ՝ Քրիստինեն, որը նույնպես այրվածքներ էր ստացել:

«Կենտրոնի տարածքում էինք, երկու երեխաս էլ էին այնտեղ: Ամուսինս մոտեցել էր լցակայանում աշխատող տղաներին բարևելու, դուրս  էինք գալիս, առաջացա, որ ամուսնուս ձայն տամ գնանք տուն, պայթյունը տեղի ունեցավ: Այդ պահին չէինք հասկանում` ինչ է տեղի ունենում: Կենտորնն էլ ամբողջությամբ փլուզվեց պայթյունից: Երեխաներին քույրս է դուրս բերել, նրանց հետ ամեն ինչ լավ է»,-պատմում է նա՝ հավելելով, որ ընտանիքը Մեծ Պտղնիում է ապրում:    

Քրիստինեն ինքն էլ այրվածքներ էր ստացել, սակայն կարողացել է ամուսնուն և պայթյունից  տուժածներից ևս մեկին ականատեսներից մեկի մեքենայով Մասիվի հիվանդանոց տեղափոխել:  Քրիստինեի  ձեռքն ու ականջն է վնասվել:

gaz oil paytyun

«Գևորգի պարանոցն ու մեջքն է այրվել, գոտկատեղից ներքև այրվածքներ չուներ»,-պատմում է Քրիստինեն՝ նշելով, որ հիվանդանոց տեղափխվելու ժամանակ ամբողջ ճանապարհին Գևորգը գիտակից էր:

Մասիվի հիվանդանոցիցի տուժածներին տեղափոխել են Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային  կենտրոն, որտեղ Քրիստինեին վիրակապել են, ու դուրս գրել: Գոևրգն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները նրա վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում:

Կիսվել