Մամուլ

Գազալցակայանը պայթեցված է, կասկածներ ունեմ, անուններ չեմ հրապարակի․ «Գազ օիլ» ընկերության սեփականտիրոջ ամուսին

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Գազ օիլ» ՍՊԸ-ի սեփականտեր Շուշանիկ Հայրապետյանի ամուսին Արսեն Հայրապետյանը։

Վերջինս հերքել է տեղեկությունները, թե գազալցակայանը շահագործվել է խախտումներով։

«Հերքում եմ, չկա նման բան։ Թող ման գան իմ կոնկուրետների մեջ գտնեն։ Կրկնում եմ՝ օբյեկտը պայթեցված է։ Սերտիֆիկատը ստացել ենք, մեկ տարվա մեջ՝ 3 անգամ»,- ասել է նա։

gazalcakayan paytyun 1

Հայրապետյանը նաև նշել է, որ կասկածներ ունի, որոնք հայտնել է Քննչական կոմիտեին։

«Կասկածներ ունեմ, անուններ չեմ հրապարակի։ Գնացել եմ, տվյալները տեղեկացրել եմ, տվել եմ սարքավորումները։ Համագործակցելու եմ քննիչների հետ, մինչև վերջին պահը գնալու եմ, բացահայտեմ, Քննչական կոմիտեն կպարզաբանի»,- ասել է նա։

Կիսվել