Մամուլ

Ալեն Սիմոնյանի եղբոր կինը, նախկին փոխնախարարը և մյուսները ընդունել են մեղքը

Էկոնոմիկայի նախարարությունում չարաշահումների գործով անցող մի շարք անձանց նկատմամբ գործուն զղջալու հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել է:

Այս մասին Bavnews.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Նկատի ունենալով, որ ներքոնշյալ անձինք նախաքննության ընթացքում համագործակցել են քրեական հետապնդման մարմնի հետ, ամբողջությամբ ընդունել և չեն վիճարկել իրենց ներկայացված մեղադրանքները, դրանցում նկարագրված փաստական հանգամանքները՝ հսկող դատախազի կողմից նշված անձանց կողմից ներկայացված միջնորդությունների քննարկման արդյունքում որոշումներ են կայացվել վերջիններիս նկատմամբ գործուն զղջալու հիմքով հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Մասնավորապես՝

2024 թվականի մայիսի 17-ին առևտրային կազմակերպության աշխատակից Լ.Մ.-ի (Լիլի Մկրյան) նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ գործուն զղջալու հիմքով:

lily mkryan

2024 թվականի մայիսի 20-ին առևտրային կազմակերպության աշխատակից Ա.Գ.-ի (Անի Գևորգյան, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը) նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ գործուն զղջալու հիմքով:

2024 թվականի մայիսի 23-ին Էկոնոմիկայի նախարարության աշխատակից Ա.Ս.-ի (Աշոտ Սողոմոնյան) նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ գործուն զղջալու հիմքով:

2024 թվականի մայիսի 27-ին Էկոնոմիկայի նախարարության աշխատակից Ա.Ի.-ի (Անի Իսպիրյան, նախկին փոխնախարար) նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ գործուն զղջալու հիմքով:

ani ispiryan dz

2024 թվականի մայիսի 29-ին Էկոնոմիկայի նախարարության աշխատակից Ս.Գ.-ի (Սոնա Գրիգորյան) նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ գործուն զղջալու հիմքով:

Բացի այդ, 2024 թվականի մայիսի 20-ին Էկոնոմիկայի նախարարության աշխատակից Ա.Ղ.-ի (Աննա Ղարիբջանյան) նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ մեղսագրվող արարքը վերջինիս կողմից կատարված չլինելու հիմքով»,- փոխանցեցին Գլխավոր դատախազությունից:

Կիսվել