Շոու-բիզնես

«Մի քանի տարի տանը մնացի ու ժանգոտվեցի». Պաուզա Անո

Դերասանուհի Պաուզա Անոն, ով մինչ «Սուպեր մամա 2-ը» մի քանի տարի պասիվ գործունեություն էր ծավալում, այժմ հանդես է գալիս «Ազիզյաններ» սիթքոմում: Asekose.am-ը կապ հաստատեց վերջինիս հետ՝ խոսելու առաջարկի և ներկայիս զբաղվածության մասին:

«Այո, ես հանդես եմ գալիս «Ազիզյաններ» սիթքոմում: Ես նրանց հետ աշխատել էի «Սուպեր մամա»-ի շրջանակներում, որից հետո էլ ստացա առաջարկը հանդես գալու արդեն այս սիթքոմում: Շատ ուրախ եմ առաջարկի համար»:

Այն նկատառմանը,  թե արդյո՞ք դժվար չէր մի քանի տարվա դադարից հետո կրկին վերադառնալ  իր գործունեությանը, Պաուզա Անոն նշեց.

««Սուպեր մամա»-ից հետո մասնակցություն ունեցա «Անուղղելիներ» սիթքոմում և դրան զուգահեռ ստացա այս առաջարկը: Շատ հաճելի զգացողություն է, որ երկար դադարից հետո, այնուամենայնիվ, վերադառնում ես քո սիրելի աշխատանքին, ու ամենակարևորն այն է, որ այն թիմը որի հետ աշխատում ես, սիրելի է դառնում քեզ համար: Ինձ շատ հաճելի է խաղալ «Ազիզյաններ»-ի թիմի հետ: Նրանք ինձ համար դարձել են հարազատներ, որոնց հետ ամեն աշխատանքային օրս շատ հանգիստ և թեթև է անցնում: Բոլորն են լավը՝ վարորդից սկսած մինչև ադմինիստրատոր, հատուկ ընտրված մարդիկ են»:

Այն հարցին, արդյո՞ք կերպարը, որը վերջինս է մարմնավորում, երկար կյանք կունենա, Պաուզա Անոն նշեց, որ այս եթերաշրջանում մինչև վերջ իր մասնակցությունը կունենա, սակայն հետագայի մասին ոչինչ չի կարող ասել:

«Հույս ունեմ, որ այլևս դադար չեմ ունենա, քանի որ մի քանի տարի ժանգոտվեցի տանը: Պետք է նշեմ, որ այս թիմում բոլորը շատ ուշադիր են իմ նկատմամբ, նրանք ինձանից լավ գիտեն իմ դեղերը խմելու ժամը: Մի խոսքով ես հաճույք եմ ստանում Մարության եղբայրներ թիմի հետ աշխատելիս»:

Նյութի աղբյուր՝ asekose.am

Կիսվել