Բերետները փակել են Գարեգին Բ-ի մուտքը Սարդարապատի հուշահամալիր
Բերետները փակել են Գարեգին Բ-ի մուտքը Սարդարապատի հուշահամալիր
Այս օրը հետագայում արձանագրվելու է որպես ամենաամոթալի էջերից մեկը մեր նորանկախ պատմության մեջ, երբ ուժային կառույցներն ամեն ինչ արեցին՝ խոչընդոտելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի և նրան ուղեկցող հոգևորականների մուտքը Սարդարապատի հուշահամալիր։
Այս մասին իր էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Չնայած ոստիկանների, ՊՊԾ մի քանի աշխատակցի և հատկապես սև բերետավորների անհարիր պահվածքին, վազելով և երեք անգամ մի քանի շարքով փակելով մեր դիմացը (չորրորդին արդեն տեղի տվեցին), այնուամենայնիվ, մեզ հաջողվեց բարձրանալ մինչև վերջ, Վեհափառ Հայրապետի առաջնորդությամբ հոգեհանգստյան աղոթք անել և վերադառնալ Մայր Աթոռ։